1,1 մլրդ դրամ՝ 382 ընտանիքի բնակարանային պայմանները բարելավելու համար
Կառավարությունը այսօրվա նիստում Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերի գյուղական բնակավայրերում, ինչպես նաև Դիլիջան քաղաքում մեկ սենյակի շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային պայմաններն ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով բարելավելու նպատակով հատկացրել է 1 մլրդ 146 մլն դրամ։
Այդ գումարով բնակարանային պայմանները կարող է բարելավել 382 ընտանիք։
Ֆինանսավորումն իրականացվում է Ռուսաստանի կողմից Հայաստանի Հանրապետությանը 2009 թ. տրամադրված պետական վարկի միջոցների հաշվին' կայունացման դեպոզիտային հաշվից։
2012 թ. պետբյուջեում կատարելով վերաբաշխում, փոփոխություններ և ավելի վաղ ընդունած որոշման մեջ լրացումներ' գործադիրը նաև հնարավորություն է ստեղծել, որ այս տարի ավարտին հասցվի ՀՀ պաշտպանության նախարարության կողմից Բալահովիտում կառուցվող 33 բնակարանով բնակելի շենքի շինարարությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել