Կառավարությունը դեմ է գիտության ֆինանսավորումը շեշտակի ավելացնելու Բագրատյանի առաջարկին
Այսօրվա նիստում կառավարությունը քննել է Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «2013-2017 թթ. գիտության ֆինանսավորման չափերի և կարգի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է շեշտակի ավելացնել ոլորտի ֆինանսավորումը։
«Կառավարությունը դեմ է ներկայացված օրինագծին, քանի որ ՀՀ 2013 թ. պետբյուջեի նախագծով նման հատկացում նախատեսված չէ, և պարզ չէ, թե ինչ միջոցներով է մեծացվելու ֆինանսավորումը»,- հայտնում է կառավարության կայքը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել