Երեք ամսից ամբողջապես պատրաստ կլինի Երևանի եռաչափ մոդելը
Հյուսիսային պողոտայում տեղադրվել է ինտերակտիվ էկրան, որը հնարավորություն է տալիս տեսնել Երևանը եռաչափ (3D) պատկերված և տեղեկանալ մայրաքաղաքի մշակութային անցուդարձին: Մշակութային առօրյային ծանոթանալու համար բավական է կանգնել էկրանի առջև ու ձեռքը շարժել համապատասխան մշակութային կենտրոնի ուղղությամբ: Սարքը հասկանում է ձեռքի շարժումը և բացում տվյալ կենտրոնի օրվա իրադարձությունները:
‹‹Երևան 3D›› նախագծի հեղինակն է «Լոկատոր» ընկերությունը, իսկ նախագծում մշակութային առօրյայի մասին տեղեկատվական համակարգ ներդնելու նախաձեռնությունը պատկանում է Երևանի քաղաքապետարանին: Նախատեսվում է համակարգում ներդնել անգլերեն և ռուսերերն տարբերակները, ինչպես նաև ավելացնել Երևանի վերաբերյալ այլ հետաքրքիր տեղեկություններ, որոնք կհետաքրքրեն ոչ միայն հայերին, այլև զբոսաշրջիկներին:
‹‹Երևան 3D›› նախագիծը հանրությանն է ներկայացվել այս տարվա օգոստոսին: Նախագծի հիմնական նպատակն է Հայաստանի քաղաքների և նրա հարակից շրջանների եռաչափ մոդելավորումը Google Earth համակարգում:
‹‹Յուրաքանչյուր զբոսաշրջիկ կամ արտասահմանյան ընկերություն որևէ երկիր այցելելուց կամ ներդրում կատարելուց առաջ անպայման Google Earth ծրագրի եռաչափ տարբերակով ուսումնասիրում է երկիրը: Այս նախագիծն ուղղված է ազգային PR-ին և կարող է Հայաստան բերել բազմաթիվ ընկերությունների և զարգացնել զբոսաշրջությունը››,- նշում է նախագծի ղեկավար Վլադիմիր Սոֆյանը:
Այս պահին Google Earth է վերբեռնված է Երևանի 1500 շենք:
Մոտ 3 ամսից ամբողջապես պատրաստ կլինի Երևանի եռաչափ մոդելը:
Մայրաքաղաքի եռաչափ մոդելավորումից հետո կիրականացվի նաև Գյումրիի և Վանաձորի եռաչափ պատկերումը:
«Լոկատոր» ՓԲԸ
«Երևան 3D» նախագիծ
Ծրագրի ղեկավար Վլադիմիր Սոֆյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել