HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության տարածքային անձնագրային ծառայություններն աշխատելու են նաև դեկտեմբերի 1-ին և 2-ին

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թ. հոկտեմբերի 25-ի «Հարկ վճարողների հաշվետությունները ներկայացնող ֆիզիկական անձանց նույնականացման քարտերի հաշվառման մասին» թիվ 1358-Ն որոշման պահանջների համաձայն՝ հարկ վճարողների կողմից 2012 թ. սեպտեմբերի 30-ից մինչև 2012 թ. նոյեմեբերի 30-ը ներառյալ նույնականացման քարտի միջոցով էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու հետ կապված սպասարկման ծախսերը սուբսիդավորման միջոցով ամբողջությամբ փոխհատուցելու է ՀՀ կառավարությունը:

Հիշյալ որոշմամբ սահմանված արտոնությունից օգտվելու նպատակով անհամեմատ աճել է նույնականացման քարտ ստանալու համար դիմող քաղաքացիների թիվը, ինչի պատճառով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն աշխատում է ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով:

2012 թ. հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը մուտքագրվել է նույնականացման քարտ ստանալու վերաբերյալ 10294 դիմում, իսկ որոշման ընդունումից հետո մինչև 2012 թ. նոյեմբերի 28-ը՝ 25176, այսինքն՝ 1 ամսվա ընթացքում գրեթե 2,5 անգամ ավելի, քան նախորդ 5 ամիսների ընթացքում:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ծառայություններն աշխատելու են նաև 2012 թ. դեկտեմբերի 1-ի և 2-ի ոչ աշխատանքային օրերին:

ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter