Երևանի դատախազի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
ՀՀ գլխավոր դատախազին առընթեր Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա Երևան քաղաքի դատախազ Հրաչ Բադալյանի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ՝ դատախազի մասնագիտական վարքագծի կանոնների պահանջները խախտելու համար։
Նկատողություն է հայտարարվել նաև Գրիշա Միքայելյանին՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ աշխատելու ժամանակահատվածում դատախազին վերապահված ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու կապակցությամբ։
Քրեական գործի նախաքննության նկատմամբ թերի և մակերեսային դատավարական ղեկավարում իրականացնելու համար Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Է.Հովսեփյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը դադարեցվել է, քանի որ վերջինս ներկայացրել է աշխատանքից ազատվելու դիմում և ազատվել է աշխատանքից։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մի քանի այլ դատախազների կողմից քրեական գործերի նախաքննության նկատմամբ թերի և մակերեսային դատավարական ղեկավարում, ոչ պատշաճ դատախազական հսկողություն իրականացնելու վերաբերյալ հաղորդումների, ահազանգերի հիման վրա ուսումնասիրությունները շարունակվում են։
Գլխավոր դատախազություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել