HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». գազան եւ անբարո

« ...Առաջին օրվանից ես նշել եմ, պնդել եմ, որ ծեծ, ջարդ ոստիկանությունում ես կատեգորիկ արգելում եմ.... Ստորացնել մարդուն... Էդ աշխատաոճը ես չեմ հանդուրժի այս համակարգում։ Ծեծել չի կարելի։ Դա քրեորեն հետապնդելի է»։ 

Հոկտեմբերի 12-ին հնչած այս խոսքի հեղինակը ոստիկանապետ Վովա Գասպարյանն է։ Երեկ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 15-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում 7 ոստիկանների կողմից առանձնակի դաժանությամբ ծեծի է ենթարկվել 31-ամյա Մհեր Անդրեասյանը, որը բերման էր ենթարկվել կողոպուտ կատարելու կասկածանքով։ Այս դեպքի մասին տեղեկացրել են Անդրեասյանի հարազատները եւ փաստաբանը։

Պահանջելով, որ Անդրեասյանն ընդունի իր մեղքը եւ ցուցմունք գրի, ոստիկանները նրան ոտքերով ու բռուցքներով ծեծի են ենթարկել, ապա սկսել են հարվածներ հասցնել աթոռով։

Մհեր Անդրեասյանն այժմ կալանավորված է եւ շարունակում է պնդել, որ կողոպուտի հետ որեւէ առնչություն չունի։ Կատարվածից կարելի է մեկ եզրակացություն անել. Վովա Գասպարյանը տեսախցիկների առաջ վերոնշյալ ելույթից հետո իր ենթականերին թաքուն «աչքով է արել», թե հանկարծ լուրջ չընդունեք։ Այլ բացատրություն չի կարող ունենալ մեկ ամիս անց կատարված այս գազանությունը։ 

 

 

Մեկնաբանություններ (1)

Lyov
Ճիշտա, ես նույնպես համաձայն եմ, որ ոստիկանության բաժանմունքներում չի կարելի մարդկանց խոշտանգել, ծեծի ենթարկել, բայց երբեմն այնպիսի սրիկաներ են բերման ենթարկվում և պնդում, թե իրենք անմեղ գառներ են և էդ դեպքում ոստիկանը ոնց վարվի? կարողա խնդրի, աղաչի, որ տվյալ հանցագործը խոստովանի իր հանցանքը? խոսքս բոլորովին չի վերաբերվում այս դեպքին: Ուղղակի դեպքեր և հանգամանքներ կան, որտեղ մինչև չեն լավ սատկացնում` չեն խոստովանում իրենց սրիկայությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter