HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ինչ կարող է անել Ներսիկ Նազարյանը

Վովա Գասպարյանը ոստիկանապետ նշանակվելուց ի վեր զբաղված է կադրային փոխատեղումներով: Վերջին  տասն օրվա ընթացքում դարձյալ մեկնարկեցին կադրային փոփոխությունները, որի թվում էր նաեւ Կենտրոնի  բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանը: 

Պարզվում է՝ վերջինիս պաշտոնանկությունը շատ ցավոտ է եղել Երեւան քաղաքի վարչության պետ Ներսիկ Նազարյանի համար, քանի որ Մարտիրոսյանին նշանակել էր Նազարյանը ու պահապան հրեշտակի պես հսկում էր, որպեսզի նա էլ չհայտնվի պաշտոնանկությունների ցանկում: Սակայն մեկ տարվա ձգձգումից հետո օրերս տեղի ունեցավ անխուսափելին: Մենք տեղեկացանք, որ այս կապակցությամբ շատ անտրամադիր է Նազարյանը, առավել եւս, որ Գասպարյանն այդ պաշտոնին նշանակել է իր «մարդուն»՝ Սերոբ Հարությունյանին: Մեր թղթակիցը փորձել է մեկնաբանություն ստանալ Նազարյանից, սակայն որեւէ բառ վերջինս չի ասել: 

Մինչդեռ հայտնի է, որ Նազարյանի սիրելի զբաղմունքը լրատվամիջոցներով երեւալն է: Ավելին, նա մտերիմների շրջապատում պարծենում է, թե սերտ կապեր ունի լրատվական դաշտի հետ եւ ցանկացած լրատվամիջոցով կարող է իր ուզած ինֆորմացիան սղղացնել կամ անցանկալի տեղեկատվության դեմն առնել:

Թե ովքեր են իր «կլիենտները», գիտի ինքը, բայց փաստը մնում է փաստ, որ որոշ  լրատվամիջոցների դեպքում զգուշանում է անգամ ի պաշտոնե կարծիք հայտնել որեւէ հարցի շուրջ եւ պետք է թույլտվություն ստանա ոստիկանության լրատվության վարչությունից: Երեկ, երբ մեր թղթակիցը փորձել է նրա կարծիքը լսել Կենտրոնի բաժնի պետի փոփոխության վերաբերյալ,  իրեն «մեդիադաշտի» կառավարիչ հռչակած Նազարյանը, մեր լրատվամիջոցի անունը լսելով, ասել է. «Հարցերը՝ լրատվության վարչության միջոցով», եւ, առանց լսելու, անջատել է հեռախոսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter