HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». ով է Ծառուկյանի մոտ սերմանել առաջադրվելու գաղափարը

Մի քանի ԲՀԿ-ականներ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ տեղեկացրել են, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջադրման գաղափարը ԲՀԿ-ում միանշանակ ընդունելի չէ: Մասնավորապես, այսպես ասած՝ հին ԲՀԿ-ականների շրջանում լուրջ մտավախություն կա, որ Գ. Ծառուկյանն ամենախոցելի թեկնածուն է եւ առաջադրվելու դեպքում կարող է խնդիրներ առաջացնել ինչպես իր, այնպես էլ ԲՀԿ հիմնասյուն գործիչների համար:

Ավելին՝ ԲՀԿ-ում կարծում են, որ Ծառուկյանի առաջադրման գաղափարը նրա մոտ սերմանել են խորհրդարանական ընտրություններից առաջ ԲՀԿ ընտրացուցակ գործուղված անձինք, որոնք պարզապես սրտացավ չեն ոչ Գ. Ծառուկյանի, ոչ էլ ԲՀԿ-ի նկատմամբ:

Այս թեմայով «Ժողովուրդը» զրուցել է երիտասարդ պատգամավոր Բազմասեր Առաքելյանի հետ, որն ասել է. «Ես չգիտեմ՝ հին, նոր ինչ կապ ունի: Ձեզ ասեմ, որ ժողովրդի կարծիքն է, որ Գագիկ Ծառուկյանն առաջադրվի, եւ հիմա պաշտոնական տեղեկություն չկա, որ նա կառաջադրվի 2013 թ. նախագահական ընտրություններում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter