HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ-ն խախտում է մարդու իրավունքը. սպան չի կարողանում օրենքով սահմանված կարգով դադարեցնել ծառայությունը

Տասը տարի ծառայելով ՀՀ զինված ուժերում՝ սպայի կոչում ստացած զինծառայողը ցանկություն էր հայտնել վաղաժամկետ լուծել պայմանագիրը և պահեստազոր արձակվելու մասին երեք զեկուցագիր էր ներկայացրել հրամանատարությանը` միաժամանակ հայտնելով, որ պատրաստ է փոխհատուցել ուսման ծախսերը: Սակայն արդեն յոթ ամիս է, ինչ պաշտպանության նախարարությունից ոչ մի կերպ չեն արձագանքում սպայի պահանջին:

Մինչդեռ Կա­­ռա­վա­րու­թյան կողմից հաստատված որոշմամբ կա հստակ պահանջ, համաձայն որի՝ հետուսումնական պայ­մա­նագ­րային զին­վո­րական ծառայությունից հրաժարվելու զեկուցագիր ստացած լիազոր մար­մինը պար­տավոր է ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում ներկայացնել պատասխան։ Պաշտպանության նախարարությունը խախտել է այդ պահանջը:

Մարդու իրավունքների պաշտպանը գրություն էր ուղարկել պաշտպանության նախարարություն՝ պարզելու օրենքի պահանջի չկատարման պատճառը։ Նախարարությունից ի պատասխան հայտնել էին, որ սպային տրվել է մեկ ամիս ժամանակ պահեստազոր արձավկելու հարցում վերջնական կողմնորոշվելու համար, այն դեպքում, երբ սպան պաշտպանության նախարարությանը բազմիցս հայտնել էր իր` պահեստազոր արձակվելու հստակ որոշման մասին:

Նախարարության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում մարդու իրավունքների պաշտպանը հայտնաբերել է օրենքի պահանջների խախտում և առաջարկել կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտում թույլ տված պաշտոնատար անձանց։

Պաշտպանի աշխատակազմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter