HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտոնյաների էթիկայի հարցերին առնչվող համաժողով` ԱՄՆ դեսպանության աջակցությամբ

Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հանդես եկավ պետական պաշտոնյաների էթիկայի ստանդարտների ամրապնդման հարցերով երկօրյա համաժողովի բացմանը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ու «Քաղաքացիական կրթության ծրագիր» ՀԿ-ի այս նախաձեռնությունը մեկ հարկի տակ հավաքեց ՀՀ պետական կառավարման ոլորտի, քաղաքացիական հասարակության և եվրոպական դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին՝ քննության առնելու էթիկային վերաբերող այն հարցերը, որոնց առնչվում են պետական պաշտոնյաներն իրենց գործունեության ընթացքում: 

Հիմնական զեկուցող, Հյուսիսային Կարոլինայի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր դ-ր Ռոբերտ Ջոյսը ներկայացրեց հանրային կառավարման ու կուսակցական գործունեության տարանջատման հարցերը կարգավորող ամերիկյան օրենսդրությունը: Համաժողովի մասնակիցները քննության առան պետական պաշտոնյաների էթիկային առնչվող հայկական ու եվրոպական ստանդարտները և մշակեցին առաջարկներ միտված  Հայաստանում պետական պաշտոնյաների էթիկային առնչվող կանոնակարգիչ դաշտի և կիրառման մեխանիզմների կատարելագործմանը: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը:

Լուսանկարը՝ 168.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter