HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանցին վերադարձավ

Այսօր ադրբեջանցի քաղաքացիական անձը, որը նախկինում ազատազրկման մեջ էր գտնվում Երևանում, հայրենադարձվեց Ադրբեջան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանավորությամբ։ Այս գործողությունը տեղի ունեցավ հայկական Իջևան և ադրբեջանական Ղազախ քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգայիին սահմանի վրա։ 

Նախքան հայրենադարձումը ԿԽՄԿ-ի պատվիրակները այցելել են վերջինիս՝ ազատազրկման պայմանները և նրա հանդեպ վերաբերմունքը գնահատելու համար։ Կազմակերպությունը աջակցել է նաև ընտանեկան լուրերի փոխանցմանը ներկալվածի և նրա հարազատների միջև։ 

Գործելով որպես չեզոք միջնորդ և իր հանձնագրին համաձայն, ԿԽՄԿ աջակցել է քաղաքացիական անձի հայրենադարձման գործողությանը՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ համատեղ։ Նախքան գործողության իրականացումը, անձը հավաստիացրել է ԿԽՄԿ-ին, որ վերադառնում է հայրենիք իր հոժար կամքով։

Գործելով Ժնևյան կոնվենցիաների ներքո՝ ԿԽՄԿ-ն աշխատում է տարածաշրջանում 1992 թվականից ի վեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։

ԿԽՄԿ մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter