Խոսրովի արգելոցի պաշտպանությանը նվիրված համերգ
Վաղը՝ ժամը 20:00-ին, Նարեկացի Արվեստի Միությունում (Վարդանանց 16/1) տեղի կունենա դասական համերգ և լուսանկարչական ցուցահանդես` նվիրված Խոսրովի արգելոցի պաշտպանությանը:
Կոնսերվատորիայի ուսանողները դասական համերգ տալու պատրաստակամություն են հայտնել հանուն վայրի բնության և պատմամշակութային արժեքների փրկության:
Ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ Խոսրովի արգելոցի հրաշքները` անօրինական կառույցների, ապօրինի որսի, ռեժիմի խախտումների հետ զուգահեռ:
Մուտքն ազատ է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել