HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսին: ԵԺԿ նախագահը Երևան է ժամանել կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ թեև Հայաստանի հանրապետական կուսակցությունը ԵԺԿ համեմատաբար նոր անդամներից է, այդուհանդերձ, անդամակցությունից հետո անցած մեկ տարվա ընթացքում ԵԺԿ շրջանակներում ակտիվ և արդյունավետ համագործակցություն է ծավալել և այսօր արդեն ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովը հյուրընկալում է Երևանում:

Նախագահ Սերժ Սարգսյանը և ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը նման հանդիպումները լավ առիթ են համարել եվրոպական ինտեգրման ուղղությամբ Հայաստանի առաջընթացը քննարկելու, միջկուսակցական կապերի ամրապնդման շուրջ մտքեր փոխանակելու համար:

Եվրոպական ժողովրդական կուսակցությանը ՀՀԿ-ի և հայաստանյան ևս երկու՝ «Օրինաց Երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունների անդամակցությունից բացի, Վիլֆրիդ Մարտենսը անցած մեկ տարում տեղի ունեցած նշանակալի իրադարձություններից է համարել նաև Հայաստանում ազատ և կոռեկտ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը:

Սերժ Սարգսյանը և Վիլֆրիդ Մարտենսն անդրադարձել են նաև ՀՀ առաջիկա նախագահական ընտրություններին, Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter