HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ փորձագիտական խմբի անդամները ՝ ՊՆ-ում

Հերթական այցով Հայաստանում գտնվող անձնակազմի կառավարման հարցերով ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ փորձագիտական խմբի անդամներն այսօր հանդիպել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանի և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Լ. Մնացականյանի հետ:

Փորձագետները ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներին տեղեկացրել են խորհրդատվական այցի ընթացքի մասին, անձնակազմի կառավարման ոլորտում առաջադեմ փորձը տեղական պայմաններին ու իրականությանը համապատասխանեցնելու միջոցով Հայաստանի Հանրապետության համար յուրահատուկ լուծումներ գտնելու նպատակով ներկայացրել նկատառումներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արհեստավարաժ սերժանտական և սպայական կազմերի միջև գործառույթների ու պարտականությունների բաշխման, արհեստավարժ սերժանտների դրամական բավարարման, սերժանտական կազմի ընտրության, կոչումային ու պաշտոնեական առաջխաղացման և նրանց համար ուսումնակրթական հնարավորություններ ապահովելու խնդիրներին առնչվող հարցեր:

Հանդիպման արդյունքներով կողմերը նախանշել են անձնակազմի կառավարման ոլորտի բարեփոխումներում ՀՀ պաշտպանության նախարարության և համատեղ փորձագիտական խմբի միջև համագործակցության հետագա ուղիները: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter