HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ԱՄՆ՝ «դաբրոյի» հետեւի՞ց

Պարզվում է` ԲՀԿ «ուղեղային կենտրոնները» փորձում են ԲՀԿ առաջնորդի համար այց կազմակերպել ոչ միայն Բրյուսել, որի առնչությամբ ԲՀԿ գրասենյակից երեկ մեզ ասացին, որ նման ծրագիր կա, եւ երկուշաբթի այդ կապակցությամբ իրենք հանդես կգան տեղեկատվությամբ, այլեւ` ԱՄՆ: Աշխատում են Միացյալ Նահանգներում Գագիկ Ծառուկյանի համար ներկայացուցչական հանդիպումներ կազմակերպել:

Պրոյեկտին մասնակցում է նաեւ ՀԱԿ-ը, եւ, ըստ մեր աղբյուրների, Գագիկ Ծառուկյանը Վաշինգտոն կմեկնի իր թեկնածությունն առաջադրելուց հետո: Ավելին՝ տեսակետ կա, որ ԲՀԿ-ն անպայմանորեն համագումար է անելու, որի ժամանակ հռչակվելու է այդ մասին: Ընդ որում, այդ համագումարը տեղի է ունենալու ՀՀԿ համագումարից հետո՝ դեկտեմբերի 17-ի կողմերը:

ՀԱԿ-ում եւ ԲՀԿ-ում մտմտում են Ծառուկյանի համար գոնե ԱՄՆ նախկին նախագահի թեկնածու, դեմոկրատ Ջոն Քերրիի մակարդակի հանդիպում կազմակերպել: Սպասվո՞ւմ է Ծառուկյանի այց Միացյալ Նահանգներ՝ փորձեցինք ճշտել նրա մամլո քարտուղարից: «Այս պահին նման այց պլանավորված չէ»,- պատասխանեց Իվետա Տոնոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter