HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». նախագահի թիկնազորի պետն ու «Հին Էրիվանի» ճակատագիրը

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանն օրեր առաջ հանդիպում է ունեցել «Հին Էրիվան» հոլդինգի նախագահ Մանվել Տեր-Առաքելյանի հետ եւ քննարկել «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի ճակատագիրը:

Համալիրի աշխատակիցների տպավորությամբ՝ հենց Վ. Ղազարյանն է ցանկանում Տեր-Առաքելյանից վերցնել ռեստորանը, որպեսզի «բանկերին բաժին չհասնի»: Սակայն Տեր-Առաքելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց լուրը:

«Ես Վաչիկի հետ ընկեր եմ եւ իր հետ հանդիպում եմ հաճախ, եւ նման հարց ընդհանրապես չի քննարկվել»,- ասաց նա՝ հավելելով, որ «Հին Էրիվան»-ը վաճառքի դրված է եղել մի քանի ամիս առաջ, եւ իրենք հանել են այդ պաստառը, քանի որ որոշել են չվաճառել: «Ամեն ինչ կարգին է, եւ մենք խնդիր չունենք»,-վստահեցրեց հոլդինգի նախագահը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter