HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսումնավարժանքի գործնական փուլը

Ուսումնավարժության երկրորդ (գործնական) փուլը մեկնարկեց Երևանի կայարանամերձ հրապարակում գտնվող կիսակառույց հյուրանոցային համալիրի շենքում, որտեղ, ըստ սցենարի, տեղի է ունեցել փլուզում, փլատակներում են մնացել մարդիկ և անհրաժեշտ է շենքի վերին հարկերից տարհանել մարդկանց: Շենքում բռնկվել է հրդեհ: Նույն հրապարակի ոստիկանության նախկին հենակետի մոտ բեռնատարը բախվել է մարդատարին. Կան տուժածներ:

Ուսումնավարժության գործնական փուլում ընդգրկվել են Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատները և քաղաքի հերթապահ ծառայությունների խմբերը:

Պայմանական դեպքի վայր ժամանեց չորս մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք և շտապօգնության չորս բրիգադ: Հետախուզության արդյունքում պարզվեց, որ շենքում կան տասնյակ «տուժածներ»: Հրշեջ-փրկարարներն անմիջապես սկսեցին հրդեհաշիջումն ու այրվող մասնաշենքից ու փլատակներից տուժածների դուրսբերումը: Ցուցադրելով իրենց մասնագիտական hմտությունները` վերին հարկերի պատշգամբներից հատուկ ջոկատի փրկարարները տուժածներին անվտանգ դուրս բերեցին` ավտոսանդուղքների և պարանների միջոցով։ Ողնաշարի վնասվածք ունեցող մեկ «տուժածի» փրկարարնեն իջեցրին պատգարակի օգնությամբ։ Կային նաև ավտովթարի հետևանքով «տուժածներ», որոնց  հրշեջ-փրկարարները հատուկ գործիքների օգնությամբ դուրս բերեցին վթարված մեքենաներից: Բոլոր տուժածներին հանձնեցին շտապօգնության բրիգադներին:

Տուժած բնակչությանը տարհանեցին անվտանգ տարածք: Վիրավորներին ցուցաբերվեց առաջին բուժօգնություն։ 

Ուսումնավարժության գործնական փուլին ներկա էր ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ով լրագրողների հետ զրույցում ասաց.

- Ուսումնավարժությունն անցկացվեց բարձր մակարդակով և ծառայեց իր նպատակին: Հրշեջ-փրկարաներն իրենց առաջադրանքը կատարեցին գերազանց: Մեր երկիրը գտնվում սեյմաակտիվ գոտում: ՀՀ տարածքում ուժեղ երկրաշարժեր եղել են և լինելու ենուստի մենք պետք է ստեղծենք աղետակայուն պետություն: Նման միջոցառումները բոլորիս սովորեցնում են արտակարգ իրավիճակներում ճիշտ գործել: Ուսումնավարժության ամբողջական գնահատականը կտրվի մանրակրկիտ վերլուծությունից հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter