Է. Նալբանդյանը հանդիպել է Մոլդովայի արտգործնախարարին
Այսօր կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Երևան ժամանած Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարար Յուրի Լյանկեի հանդիպումը:
Հանդիպմանը նախարարները կարևորեցին երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխայցելությունների, քաղաքական երկխոսության ակտիվացումը, միջխորհրդարանական փոխգործակցության, արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, քննարկեցին նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցության զարգացման, առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, հումանիտար և մշակութային փոխանակումներին առնչվող հարցեր:
Զրույցի ընթացքում նախարարները մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել