Ապօրինի անտառահատում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, քրեական հետախուզության գլխավոր վարչությունների, Տավուշի մարզային վարչության, Իջևանի բաժնի և Տավուշի մարզային քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գետահովիտ գյուղի բնակիչ, անհատ ձեռներեց, 1979 թ. ծնված Վահագն Ադամյանը հոկտեմբերի 20-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ճամբարակի անտառտնտեսության Դպրաբակի անտառպետության 1-ին պահաբաժնի անտառամասից ապօրինի հատել է զգալի չափերի հասնող՝ 2 հաճարենի, 1 հացենի և 1 կաղնի ծառեր:
Ապօրինի անտառահատման հետևանքով պետությանը պատճառված վնասի չափը պարզվում է: Կատարվում է նախաքննություն:
Ոստիկանության ՀԿԼ վարչություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել