Հանդիսավոր նիստ՝ ՊՆ քննչական ծառայությում
ՊՆ քննչական ծառայությունում այսօր տեղի է ունեցել ծառայության կազմավորման 5-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ:
ՊՆ քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը նիստի ընթացքում ներկայացրել է ծառայության կազմավորման ուղին՝ նշելով, որ անցած տարիներին ծառայությունը կարողացել է ընդգրկվել զինվորական մեծ ընտանիքում և ունեցել է մի շարք նշանակալի ձեռքբերումներ:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ սա այն եզակի օրերից է, երբ պետք է հայացք գցել անցած ճանապարհին ու նախանշել անելիքները. «Գտնում եմ, որ այս 5 տարիների ընթացքում դուք մատուցել եք որակյալ ծառայություն, անընդհատ բարձրացրել եք մասնգաիտական որակական պատրաստվածությունը: Այսօր կարելի է վստահ ասել նաև, որ ՊՆ քննչական ծառայության համագործակցությունը իրավապահ մարմինների, առաջին հերթին ՊՆ ռազմական ոստիկանության հետ բարձր մակարդակի վրա է: Միասին պետք է ավելի լավ ու որակյալ աշխատենք` բանակում եղած անցանկալի երևույթները վերացնելու համար»:
ՊՆ քննչական ծառայության աշխատակիցներին շնորհավորել են նաև զինդատախազ Գևորգ Կոստանյանը և ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Սամվել Ղուկասյանը: Հանդիսավոր նիստի ավարտին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՊՆ ռազմական ոստիկանության պետը և զինդատախազը պատվոգրեր, գերատեսչական մեդալներ և արժեքավոր նվերներ են հանձնել ՊՆ քննչական ծառայության մի շարք քննիչների: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել