Վթար Սյունիքում. թափոնաջրերը խառնվել են Գեղանուշ գետին (վիդեո)
Այսօր առավոտյան iravaban.net-ը ահազանգ է ստացել Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Արշավիր Խալափյանից այն մասին, որ «Դինո Գոլդ մայինինգ Քամփընի» ՓԲԸ-ի օգտագործման ներքո գտնվող պոչամբարը սպասարկող խողովակաշարը` Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի քաղաքամերձ հատվածում, նոյմբերի 30-ի լույս դեկտեմբերի 1-ի գիշերը վնասվել է:
Արդյունքում խողովակաշարով հոսող թափոնաջերը նշված ճանապարհով սկսել են հոսել և խառնվել Գեղանուշ գետի ջրերին:
Հիշեցնենք, որ Գեղանուշ գետը հանդիսանում է Ողջի գետի վտակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել