Պոչատարից արտահոսքի հավանական պատճառը սաբոտաժն է. «Դինո գոլդ մայնինգ քամփնի»
«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան տեղի է ունեցել պոչատարից արտահոսք: Արտահոսքի փաստն առաջինը նկատել է ընկերության աշխատակիցը և տեղեկացրել այդ մասին ընկերության ղեկավարությանը, որն էլ իր հերթին տեղեկացրել է այդ մասին համապատասխան պետական կառույցներին և մարմիններին:
Ընկերությունը սկսել է արտահոսքի մաքրման աշխատանքները և կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները մաքրման աշխատանքներն ամբողջությամբ իրականացնելու համար:
Մեր նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արտահոսքի հավանական պատճառը սաբոտաժն է: Մեր ընկերությունը խստորեն քննադատում է այս գործողությունը, քանի որ արդյունքում վնաս է հասցվում շրջակա միջավայրին, համայնքին, այնտեղ ապրող բնակիչներին և ընկերությանը: Նմանատիպ գործողությունները չեն շեղելու մեզ հնարավորինս լավագույն ընկերությունը դառնալու մեր որդեգրած ճանապարհից:
Ընկերությունը կձեռնարկի բոլոր միջոցառումները օրենսդրական բոլոր պահանջներն իրականացնելու և լավագույն պրակտիկան կիրառելու համար, ինչպես նաև կձեռնարկի բոլոր միջոցներն ապագայում սաբոտաժի նմանատիպ դրսևորումները կանխելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել