HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն» . գարեջրի սեզոնը եւ ԿԳԲ-ի զգուշացումը

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հայտարարել է, թե իբր «Ղարաբաղ» կոմիտեի ձեւավորման ժամանակ ԿԳԲ-ն իրենց զգուշացրել էր, թե «չփորձեք անգամ մոտենալ հարթակին, դուք այնտեղ տեղ չունեք, սա մեր շարժումն է»։

«ՉԻ» - Շատ ապրի Ռազմիկ Զոհրաբյանը։ Մարդ առնվազն մի 7-8 «բակալ» գարեջուր խմած պիտի լինի՝ հայտարարելու համար, որ ղարաբաղյան շարժումը մեր ազգային զարթոնքն էր, իսկ «Ղարաբաղ» կոմիտեն՝ ԿԳԲ-ի ստեղծածը։ Ստացվում է, որ մեր ազգային զարթոնքը ԿԳԲ-ն է կազմակերպել։

Բայց խնդիրը միայն սա չէ։ Ուշադրություն դարձրեք՝ ազգային զարթոնքի օրերին, փաստորեն, ԿԳԲ-ն ու ԱՄԿ-ի անդամները լավ էլ կոնտակտի մեջ են եղել ու երկխոսել են։ Ավելին՝ ԱՄԿ անդամները, փաստորեն, կատարել են ԿԳԲ-ի հրահանգը, եւ, ինչպես Ռազմիկ Զոհրաբյանն է ասում. «Իհարկե, մենք մեր քաղաքական գործունեությունը շարունակում էինք «Ղարաբաղ» կոմիտեից ու ՀՀՇ-ից առանձին»։

Հետաքրքիր է՝ ԿԳԲ-ի ուրիշ ո՞ր հրահանգներն է կատարել Ռազմիկ Զոհրաբյանը, կամ արդյոք իր քաղաքական գործունեության մեջ մի՞շտ է հետեւել ԿԳԲ-ի հորդորներին։

 

Մեկնաբանություններ (1)

Gagik
Tesnes KGB mijocner dzernarkum e vor joxovrdi socialakan vichak@ barelavvi,,,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter