HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լույս անսահման…» խորագրով համերգ՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան

Դեկտեմբերի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում մշակույթի նախարարությունը կազմակերպում է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված «Լույս անսահման…» խորագրով համերգ:

Նախագծին աջակցում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը:

Համերգին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան դաշնակահար Լևոն Կարապետյանը, տենոր Ալեքսանդր Ժույկովը, «Փարոս» կամերային երգչախումբը: Համերգային ծրագրում ներառված է նաև կոմպոզիտոր Սիմոն Հովհաննիսյանի ստեղծագործությունը:

Մշակույթի նախարարությունը հայտնում է, որ համերգի մուտքն ազատ է:

1992 թ. ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Հայաստանի Հանրապետությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիային միացել է 2006 թ. դեկտեմբերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter