HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀԿ-ական Տիգրան Բադոյանը նշանակվել է Լոռու փոխմարզպետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Տիգրան Բադոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ։

Տիգրան Բադոյանը ծնվել է 16.09.84թ. Վանաձորում, մանկավարժի ընտանիքում:

2001թ. գերազանցությամբ ավարտել է Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը:

2001-2005թթ. ընդունվել և գերազանցությամբ ավարտել է Վանաձորի «Մխիթար Գոշ» համալսարանի կառավարման ֆակուլտետը:

2002-2005թթ. եղել է «Մխիթար Գոշ» համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ:

2005-2007թթ. ընդունվել և ավարտել է նույն համալսարանի մագիստրատուրան:

2005թ. «Մխիթար Գոշ» համալսարանի տնտեսագիտության, մաթեմատիկայի և ինֆորմատիկայաի ամբիոնի դասախոս է: 2012թ. ստացել է դոցենտի գիտական կոչում:

2005-2006թթ. աշխատել է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի «Լոռի» մասնաճյուղում' որպես հաշվապահ, նույն բանկի «Տաշիր» մասնաճուղում' դրամարկղի վարիչ, 18.04.06թ. ստացել է բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահի տեղակալի, հանձնաժողովի անդամի և մասնաճյուղի գլխավոր հաշվապահ աշխատելու վկայական:

2007թ. փետրվարի 15-ից աշխատում է ՀՀ Լոռու մարզպետարանում' որպես մարզպետի օգնական:

2011թ. Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի տնտեսագիտության տեսության ամբիոնի դասախոս է:

2012թ. հիմնադրել է «Լոռու երիտասարդ սերունդ» հասարակական կազմակերպությունը:

2003-ից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է:

2003-2007թթ. եղել է ՀՀԿ Գուգարքի երիտասարդական խորհրդի նախագահ:

2007-ից ՀՀԿ Լոռու տարածքային կազմակերպության նախագահն է:

2010 թ. ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում գործող գիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

Գիտական 8 հոդվածի և մեկ ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակ է:

2010թ. «Մաշտոց» կրթամշակութային կենտրոնի կողմից պարգևատրվել է «Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջին» մեդալով:

Ազատ տիրապետում է ռուսերեն և վրացերեն լեզուներին:

Զինապարտ է, շարքային:

Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Մեկնաբանություններ (1)

loreci nazar
grel grel er greiq yani mi 4 girqela grel inch kliner vor

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter