HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». ճանապարհ տվեք` «Քեթրինի Միհրանն» է անցնում

Երեկ «Առավոտի» թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները Երեւանի Հալաբյան փողոցում կատարում ճանապարհային ոստիկանության ուղեկցող վաշտի աշխատակցի դերը: ԴԱՀԿ երկու աշխատակից կարմիր դրոշակներով Հալաբյան փողոցի ՀՀ արդարադատության նախարարության եւ ԴԱՀԿ շենքի դիմաց կանգնեցնում էին ավտոմեքենաները:

Պարզվել է, որ ԴԱՀԿ վարչական տարածքից դուրս էր գալիս «Մերսեդես 550» մակնիշի 500 LS 10 համարանիշի ավտոմեքենան, որը սպասարկում է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին` «Քեթրինի Միհրանին»: Նույն շենքում աշխատում է նաեւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, որի համար, սակայն, ըստ ականատեսների, Հալաբյան փողոցը կաթվածահար չի լինում:

Մեկնաբանություններ (2)

Վահագն
Արդյոք լավ չէ, որ ՀՀ Արդարադատության նախարար` Հրայր Թովմասյանը որևէ մեկին չի անհանգստացնում կամ խանգարում?
Karen
Թշվառ ԳԵՂԱՑԻՆԵՐ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter