Պայթյուններ՝ գազալցակայաններում
Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ Եղվարդի խճուղում գտնվող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել:
Պարզվել է, որ նույն օրը «BYD» մակնիշի ավտոմեքենան գազով լիցքավորելու ժամանակ գազի բալոնը պայթել է, ինչի հետևանքով մեքենային պատճառվել է նյութական վնաս:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
Իսկ դեկտեմբերի 1-ին ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանատուր թաղամասում գտնվող գազալիցքավորման կայանում պայթյուն է տեղի ունեցել:
Պարզվել է, որ նույն օրը գազալիցքավորման կայանում «ԳԱԶ- 31105» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցում տեղադրված երկու գազաբալոններից մեկը լիցքավորման ընթացքում պայթել է, ինչի հետևանքով մյուս բալոնը հարվածել է «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի:
«Պայթյունի հետևանքով ավտոմեքենաներին պատճառվել է նյութական վնաս: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել