HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեկտեմբերի 4-ից 7-ը Վայոց ձորում կկազմակերպվի դպրոցների տարհանման վարժանքների շարք

ՕՔՍՖԱՄ-ը և «Ապավեն համայնքներին» ՀԿ-ն Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և մարզի 4 համայնքի միջնակարգ դպրոցների հետ համագործակցությամբ դեկտեմբերի 4-ից 7-ը կազմակերպում են դպրոցների տարհանման վարժանքների շարք:

Վարժանքների հիմնական նպատակն է ստուգել մշակված տարհանման պլանի իրատեսական լինելը, կատարելագործել դպրոցի ղեկավար կազմի ունակությունները արտակարգ իրավիճակներում աշակերտների և անձնակազմի տարհանումը կազմակերպելու գործում, բարձրացնել դպրոցի աշակերտների և անձնակազմի պատրաստվածությունը տարհանումը կազմակերպված և արագ իրականացնելու համար, հայտնաբերել դպրոցի թույլ կողմերը արտակարգ իրավիճակներում տարհանում կազմակերպելու գործում:

Վարժանքները կտևեն 30 րոպե, որին կհաջորդեն քննարկումներն ու կարծիքների փոխանակումը դպրոցի անձնակազմի, կազմակերպիչների և հյուրերի միջև:

Վայոց ձորի մարզի Արենի համայնքի միջնակարգ դպրոցում դեկտեմբերի 7-ին կայանալիք տարհանման ամփոփիչ վարժանքը կիրականացվի Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության բաժնի (DIPECHO) և ՕՔՍՖԱՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աղետների ռիսկի նվազեցման» ծրագրի շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter