Բոտուլիզմի դեպքեր Երեւանում
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 20.48-ին, սննդային թունավորմամբ (բոտուլիզմ) «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Սիլիկյան թաղամասի 1-ին փողոցի 2 տան բնակիչ` 1990 թ. ծնված Դոնարա Պողոսյանը:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
Նույն օրը՝ ժամը 20.13-ին, շմոլ գազից թունավորմամբ Երևանի քաղաքի Նուբարաշենի 18 փողոցի թիվ 1 տան բնակիչներ` 1994 թ. ծնված Նունե Դեբատյանը և 1978 թ. ծնված Քնարիկ Գատիկյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ 1956 թ. ծնված Թամարա Գատիկյանը` «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել