HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԶՖԳ-ն Հայաստանում կիրականացնի գյուղատնտեսության զարգացմանն ուղղված նախագծեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Փարիզում հանդիպեց Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) գլխավոր տնօրեն Դով Զերահի հետ:

Կողմերը քննարկեցին ջրային, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Դով Զերահն անդրադարձավ ԶՖԳ պատվիրակության՝ վերջերս Երևան կատարած այցին՝ նշելով, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ջրամատակարարման ու ջրահեռացման և մի շարք այլ ոլորտներում ծրագրերի վերաբերյալ:

Գործակալությունը Հայաստանում նախատեսում է նաև գյուղատնտեսության, մասնավոր հատվածի, հիփոթեքային շուկայի զարգացմանն ուղղված, ինչպես նաև ջրամբարաշինության (մասնավորապես Վեդիի ջրամբարի կառուցման) նախագծեր իրականացնել:

Փոխվարչապետը ողջունեց Հայաստանի հետ փոխգործակցության խորացման գործակալության մտադրությունները՝ նշելով, որ ԶՖԳ-ի ուշադրության կենտրոնում գտնվող ոլորտներն առաջնային են նաև Հայաստանի կառավարության համար:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ԶՖԳ-ն կմասնակցի հաջորդ տարի Ֆրանսիայում կայանալիք ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական երկրորդ համաժողովին:

ԶՖԳ-ն ծրագրեր է իրականացնում աշխարհի տարբեր երկրներում, որոնք հիմնականում ուղղված են տնտեսության աճին, ենթակառուցվածքների զարգացմանը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը: Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter