5 օրում ԲՊՏ-ի կիրառած պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 4.75 մլն դրամ
Նոյեմբերի 26-ից 30-ն ընկած ժամանակահատվածում բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության իրականացրած ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.46 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 19 որոշում: Հաշվարկվել շուրջ 2.0 մլն դրամ ընդհանուր գումարի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես,
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում՝ 50.0 հազ. դրամի չափով, և հաշվարկվել է 27.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով հաշվարկվել է 244.5 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով բնությանը պատճառված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 11 գործով հաշվարկվել է 1.07 մլն դրամ ընդհանուր գումարի չափով բնությանը պատճառված վնաս:
Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած ապօրինի ծառահատման համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում՝ 100.0 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով, և հաշվարկվել է 27.0 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Ընդերքի երկրաբանական և մարկշեյդերական վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 100.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Ջրերի պահպանության ոլորտ
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից մարզի 2 համայնքում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 300.0 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով վարչական տուգանքի 2 որոշում:
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 150.0 հազ. դրամ գումարի չափով վարչական տուգանքի որոշում, և հաշվարկվել է 350.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Երկու տնտեսվարողի մոտ Տավուշի տարածքային բաժնի իրականացրած ստուգումների արդյունքում կայացվել է 100.0 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով վարչական տուգանքի 2 որոշում:
Հողերի պահպանության ոլորտ
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.0 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով, և հաշվարկվել է 80.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար
Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների արձանագրված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում՝ 80.0 հազ. դրամի չափով:
Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների արձանագրած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում՝ 50.0 հազ. դրամ չափով:
Շիրակի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է վարչական տուգանքի որոշում՝ 100.0 հազ. դրամ չափով:
Հանքանյութի ապօրինի տեղափոխում
Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների արձանագրած ավազի ապօրինի տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 50.0 հազ. դրամի չափով, և հաշվարկվել է 15.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն
Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել են 100.0 հազ. դրամի չափով վարչական տուգանքի և գործունեության ժամանակավոր կասեցման որոշումներ:
Ապօրինի որս
Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների արձանագրած որսի կանոնների խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում՝ 50.0 հազ. դրամի չափով:
Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների արձանագրած որսի կանոնների խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0 հազ. դրամի չափով վարչական տուգանքի 1 որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Լոռու տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում արձանագրած փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքից 2-ի վերաբերյալ կազմված նյութերն ուղարկվել են ոստիկանության համապատասխան բաժիններ, իսկ 1-ի դեպքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ. դրամի վարչական տուգանքի 1 որոշում, և հաշվարկվել է 190.5 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ՝ ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում պետբյուջե է մուտքագրվել 4.75 մլն դրամ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել