HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում մեկնարկում է «Կին» միջազգային 9-րդ կինոփառատոնը

Դեկտեմբերի 3-ից 7-ը Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում մեկնարկում է «Կին» միջազգային 9-րդ կինոփառատոնը:

Կինոփառատոնի նպատակն է վերաիմաստավորել կնոջ տեղը և դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանել նրա խնդիրները, ձևավորել մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կին ռեժիսորների ստեղծած ֆիլմերի հանրահռչակմանը, նոր անունների բացահայտմանը, տարբեր ազգերի մշակույթների երկխոսությանը:

Ծրագրում ընդգրկված են ճապոնական «Շորտ շորտս փառատոնը և Ասիան» միջազգային կինոփառատոնի ընտրանին և ԲԱՖՏԱ-ում հաղթած կարճամետրաժ ֆիլմերը: Փառատոնի առանցքում նաև շվեդահայ ռեժիսոր Սյուզան Խարդալյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունն է: Ընդհանուր առմամբ, փառատոնին մասնակցում է 25 երկրի 65 ֆիլմ:

Փառատոնի շրջանակում դեկտեմբերի 7-ին կազմակերպվելու է «Կին ռեժիսորը ժամանակակից իրականության մեջ» թեմայով կլոր-սեղան: Նախատեսվում են նաև վարպետության դասեր: Փառատոնի ավարտին դիպլոմներ և մրցանակներ են շնորհվելու «Լավագույն ֆիլմ» և «Հատուկ մրցանակ» անվանակարգերում:

Ժյուրիի կազմում են դերասան, գրող Զեք Պողոսյանը (Արգենտինա), ռեժիսոր Մահվաշ Շեյխոլեսլամին (Իրան), կինոգետ Արծվի Բախչինյանը (Հայաստան), դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը (Հայաստան) և ռեժիսոր Արման Չիլինգարյանը (Հայաստան):

«Կին» միջազգային 9-րդ կինոփառատոնի կազմակերպիչն է «Լիզա» հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի և Մոսկվայում Իսպանիայի դեսպանատան աջակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter