Ֆլորա Մարտիրոսյանի հրաժեշտի արարողությունը կկայանա դեկտեմբերի 11-ին
Դեկտեմբերի 3-ին կայացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի թաղման կառավարական հանձնաժողովի նիստը: Քննարկվել են երգչուհու աճյունը ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխելու և հուղարկավորման հետ կապված կազմակերպչական հարցեր:
Ֆլորա Մարտիրոսյանի հարազատների նախնական տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 6-ին Լոս Անջելեսում կկատարվի հոգեհանգստի արարողություն: Դեկտեմբերի 10-ին աճյունը կտեղափոխվի Հայաստան:
Սիրված երգչուհուն վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա դեկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Հուղարկավորությունը տեղի կունենա նույն օրը Երևանի քաղաքային պանթեոնում: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել