«Չորրորդ ինքնիշխանություն». գազելագետի ցուցմունքները
Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե ԱՄՆ-ում էլ են ընտրողներին մեքենաներով տանում ընտրատեղամասեր ու ավելացրել՝ «Օբամայի ընտրություններին ընտրողները գնում էին Գազելներով»:
«ՉԻ» - Հասկանալի է, որ միկրոավտոբուսների և հատկապես Գազելների հարցում Գալուստ Սահակյանի հետ բանավիճելն անիմաստ է. այդ հարցում նա լուրջ փորձագետ է: Բայց այնուամենայնիվ, կհամարձակվենք ենթադրել, որ ամերիկացի ընտրողները հազիվ թե օգտվեն ռուսական արտադրության Գազելներից, մանավանդ որ ԱՄՆ-ում Գազելներ չկան:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա խոսքն այն մասին չէ՝ Օբամայի ընտրությունների ժամանակ ինչ տրանսպորտային միջոցներից էին օգտվում ամերիկացի ընտրողները: Խոսքն այն մասին է, որ ՀՀ օրենսդրությամբ ընտրողներին նման ծառայություններ մատուցելն արգելվում է, այսինքն՝ դա օրենքի խախտում է, և դրա համար որոշակի պատիժ է սահմանված:
Ու եթե Գալուստ Սահակյանը հպարտ-հպարտ հայտարարում է, թե իրենք իսկապես միկրոավտոբուսներով ընտրողներին հասցրել են տեղամասերը, պիտի գիտակցի, որ վաղ թե ուշ իր խոսքերը գնահատվելու են որպես ցուցմունքներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել