HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». ընտրություններին քվեարկելու են բերվել նաև հոգեկան հիվանդություն ունեցողները

Ըստ ամենայնի, ՀՀԿ-ի թեկնածուի կողմնակիցները հոգացել էին, որ Ավանի հոգեբուժարանի հիվանդները ևս կատարեն իրենց քաղաքացիական պարտքը: Ավանի թիվ 1 ընտրատարածքի 1/01 ընտրատեղամասում «Ժողովուրդ»-ի թղթակիցն ականատես եղավ, որ ընտրատեղամաս մտնելուն պետ մի ընտրող բարձրաձայն հայտարարեց, թե ինքը հանրապետության նախագահն է ու հերթ չպետք է կանգնի:

Իսկ նրա կողքին կանգնած իր նման մեկն էլ շարունակեց, թե ինքն էլ ՀՀ կառավարության անդամ է ու նույնպես հերթ չի կանգնելու: Սկսվեց թեթև վիճաբանություն, որն էլ հանձնաժողովի անդամների օգնությամբ հարթվեց: Այս երկուսից հետո երրորդ հոգեկան հիվանդը մտավ ընտրատեղամաս՝ բարձրաձայն կանչելով. «1, 2, 3, օբյեկտը պայթեցնում ենք»:

Ավելի ուշ հանձնաժողովի անդամ Մերի Թադևոսյանը բացատրեց, որ իրենք չեն կարող արգելել հոգեկան հիվանդների մուտքը. «Բոլորս լավ գիտենք, որ Ավանում հոգեբուժարան կա: Միգուցե այնտեղի՞ց են բերում: Ակնհայտ երևում է, որ հատուկ մարդկանց ուղեկցությամբ են եկել քվեարկելու»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter