HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Հովիկ Աբրահամյանը ներկա-բացակա է անում

Հնարավոր է, որ ամանորից առաջ որոշ պատգամավորներ իրենց վերջին աշխատավարձն ամբողջությամբ չստանան: Խորհրդարանից երեկ հաստատել են «ՀԺ» տեղեկություններն այն մասին, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներից պահանջել է հանձնաժողովների անդամ պատգամավորների բացակայությունների ցուցակը:

Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը «ՀԺ» թղթակցի հարցին, թե ինչու է նման ցուցակ պահանջել ԱԺ նախագահը, պատասխանել է՝ դա օրենքի պահանջ է: «Օրենքով մենք ունենք պարտականություն հանձնել դա յուրաքանչյուր ամսվա վերջում»,- ասել է Հարությունյանը:

Բայց ԱԺ նախագահն առաջին անգամն է նման ցուցակ պահանջում՝ «ՀԺ» թղթակցի նկատառմանը Դավիթ Հարությունյանը պատասխանել է. «Բայց մեր պարտականությունն է հանձնել»:

Գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը «ՀԺ» թղթակցին հայտնել է, որ հանձնաժողովի նիստերից բացակա պատգամավորների ցուցակը ԱԺ նախագահի անունից բանավոր կարգով են պահանջել և չեն նշել, թե նպատակը որն է:

Գրիգորյանը, սակայն, հիշեցրել է ԱԺ կանոնակարգ օրենքի 6-րդ հոդվածը, որի համաձայն ՝ ԱԺ նիստերից, հանձնաժողովների և ենթահանձնաժողովների նիստերից անհարգելի բացակայած պատգամավորներին աշխատվարձ չի վճարվում բացակա օրերի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter