HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԱուդիոԳիրքը» ստեղծել են հայ դասական գրականության ձայնագրություններ

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել «ԱուդիոԳիրք» ընկերության հայ դասական գրականության ձայնագրությունների շնորհանդեսը:

Երիտասարդ հիմնադիրներից կազմված նորաստեղծ ընկերությունը նպատակ ունի հայ դասական գրականությունն առավել հասանելի ու մատչելի դարձնել ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում: Գրական ստեղծագործությունները ձայնագրվում են նաև արևմտահայերենով՝ այդ կերպ փորձելով ոչ միայն ճանաչելի դարձնել հայ գրականությունը, այլև պահպանել հայոց լեզուն:

Աուդիոգրքի սպառողներն ի սկզբանե եղել են տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ: Սակայն այսօր աուդիոգրքերը ողջ աշխարհում մեծ պահանջարկ ունեն հասարակության գրեթե բոլոր շերտերում:

Շնորհանդեսի ընթացքում հիմնադիրները ներկայացրին «ԱուդիոԳիրք» նախագծի ստեղծման պատմությունը, կայքը, աշխատակազմին և արված աշխատանքները: Առայժմ ձայնագրում են ծավալով փոքր ստեղծագործություններ, իսկ առջևում պատմավեպերն են:

«Շուտով համացանցում հասանելի կդառնան Ե. Օտյանի, Հ. Պարոնյանի, Մուրացանի որոշ ստեղծագործություններ, և արդեն հնարավոր կլինի ներբեռնել»,- ասաց «ԱուդիոԳիրք» ընկերության հիմնադիր տնօրեն Բորիս Յացենկոն:

«Քանի որ ես շատ եմ ճամփորդում, միշտ զգացել եմ նման գրականության կարիք: Սա առիթ է ևս մեկ անգամ վերընթերցելու հայ գրականությունը»,- ասաց շնորհանդեսին ներկա, Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:

Շնորհանդեսի ավարտին «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր տնօրեն Նարեկ Հարթունյանը «ԱուդիոԳրքի» երիտասարդ հիմնադիրներին առաջարկեց միասին ստեղծել Գր. Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի աուդիո տարբերակը:

Վերջին շրջանում ակնհայտ է դարձել, որ աուդիոգրքերը սկսել են մեծ տեղ գրավել մարդկանց առօրյայում: Շատերը ժամանակի սղության, կյանքի արագ ռիթմի և մի շարք գրքերի դժվարամատչելիության պատճառով, նախընտրում են ստեղծագորությունների ձայնային տարբերակները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter