HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանը հողերը ջրում է. գյուղացիները ջուր չեն ունենա

Երեկ Արարատի մարզի սահմանամերձ գյուղերից մեկի խմելու եւ կենցաղային օգտագործման ջրի հսկիչը գյուղացիներին զգուշացրել է, թե՝ «ջուր հավաքեք-պահեք, մեկ շաբաթ ջուր չի լինելու: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հողերն են ջրելու»:

Այն, որ ոռոգման ջրերը հողի համար առավել սննդարար են, քան աղբյուրինը, բոլորին է հայտնի: Սակայն երբ Աբրահամյանի մարդիկ ընտրել են երկրորդ տարբերակը կամ երկուսը միասին, խոսում է այն մասին, որ գյուղնախարարության հեքիաթներին հակառակ` մարզում ոռոգման ջրի խնդիր կա:

Ի դեպ, հսկիչը «մխիթարել» է, թե իրենք մենակ չեն. Հարակից 2 գյուղերը եւս բախտակից են:

Գյուղում, որտեղ գյուղացիներին զգուշացվել է, շաբաթական 2, լավագույն դեպքում 3 անգամ են ջուր տալիս, այն էլ մի քանի ժամով, մինչդեռ Աբրահամյանի ծննդավայրում՝ Մխչյանում, շուրջօրյա ջրամատակարարումն ապահովված է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter