Հայաստանցի մարզիկը բրոնզե մեդալ է նվաճել սամբոյի աշխարհի ուսանողական գավաթի մրցումներում
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացվեց ուսանողների միջև սամբոյի աշխարհի գավաթի խաղարկություն, որին մասնակցում էր շուրջ 200 մարզիկ աշխարհի 41 երկրից:
Մրցաշարին Հայաստանից մասնակցեցին Գյումրիի մանկավարժական ինստիտուտի առաջին կուրսի ուսանող, սամբոյի 2012թ. աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների չեմպիոն Գոռ Մայիլյանը և Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի առաջին կուրսի ուսանող, սամբոյի աշխարհի և Եվրոպայի 2012թ. առաջնությունների բրոնզե մեդալակիր Տիգրան Կիրակոսյանը:
Ցավոք, Գոռը 62 կգ քաշայինների եզրափակիչ մտնելու համար պայքարը տանուլ տվեց և արդյունքում գրավեց 5-րդ տեղը, իսկ Տիգրանը, մեկ պարտությունից հետո հաղթելով հետագա գոտեմարտերում, արժանացավ բրոնզե մեդալի և մինչև 52 կգ քաշային կարգում գրավեց 3-րդ տեղը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայտնում է, որ 2013-ին տեղի կունենա Սամբոյի համաշխարհային ունիվերսիադան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել