HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկկողմանի ծնողազուրկ երեխաներն ապրում են վարձով տնակում (տեսանյութ)

Այս տարի գարնանը, երբ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օգնություն ցուցաբերելու նպատակով այցելեցին երկկողմանի ծնողազուրկ Ալավերդյանների ընտանիքին, նրանք ապրում էին իրենց ազգականներից մեկի տանը:

Այսօր մենք նրանց հանդիպեցինք Գյումրու «Ստրոմմաշինա» թաղամասի տնակային ավանում, որտեղ երրորդ ամիսն է՝ տնակ են վարձակալել: Նրացից փոքրը մանկուց հաշմանդամ է և մեծ քրոջ՝ 23-ամյա Վարդուհու խնամքի տակ է, իսկ միջնեկը՝ 20-ամյա Արսենը, այս տարի ամռանն է վերադարձել զինվորական ծառայությունից:

Տնակի վարձը վճարում են անչափահաս եղբոր երկկողմանի ծնողազրկության թոշակով: Այս ընտանիքը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չէ:

Այլ մանրամասներ՝ «Շիրակ կենտրոնի» տեսանյութում:

«Շիրակ կենտրոն»


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter