HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այրվել է ավտոմեքենա. տուժածի վիճակը բավարար է

Դեկտեմբերի 3-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի Նոյեմբերյան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 2 տան մոտ այրվում է «Նիսան» մակնիշի 26ՕՍ427 պ/հ ավտոմեքենա (վարորդ Ա.Երանյան):

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել և մարվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը մեքենայի ուղևոր, 1966 թ. ծնված Ս.Մամյանը, ստանալով դեմքի և դաստակի 2-րդ աստիճանի այրվածքներ, տեղափոխվել է Նոյեմբերյան քաղաքի հիվանդանոց:

Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը բավարար է:

Ամբողջությամբ այրվել են ավտոմեքենայի սրահն ու շարժիչի հատվածը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter