HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայոց եկեղեցու պատմությունը»՝ տարրական դպրոցում

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հիմնախնդիրների վերհանման և լուծումների առաջադրման հանձնախմբի երաշխավորմամբ` 2011-2012 ուսումնական տարում տարրական դպրոցում կուսումնասիրվի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան` անցնելով համապատասխան փորձաշրջան: 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի  և ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի որոշմամբ ձևավորած մասնագիտական հանձնախմբի կողմից կազմվել է տարրական դպրոցի ծրագիր: 

Ծրագիրը կազմելուց հաշվի են առնվել ՀՀ հանրակթական դպրոցում տարրական դպրոցի քառամյա ուսուցման պահանջներն ու առանձնահատկությունները: ԿԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ առարկայի  փորձնական ներդրման համար  ընտրվել են հանրապետության հետևյալ դպրոցները. 

1.Երևան - թիվ 155, թիվ 48, թիվ 27, թիվ 13 դպրոցներ

2. Արագածոտնի մարզ -Լուսագյուղի դպրոց, Հարթավանի դպրոց

3. Արագածոտնի մարզ - Անտառուտի դպրոց, Օրգովի դպրոց, Օշականի հիմնական դպրոց, Աշտարակի թիվ 3 դպրոց

4. Կոտայքի մարզ - Աբովյանի թիվ 7 դպրոց, Կոտայք գյուղի դպրոց, Չարենցավանի թիվ 3 դպրոց, Հրազդանի թիվ 7 դպրոց  

5. Արարատի մարզ - Արտաշատի թիվ 1 դպրոց

6. Գեղարքունիքի մարզ - Գեղամավանի դպրոց

7.Արմավիրի մարզ - Էջմիածնի թիվ 11 դպրոց, Աղավնատան դպրոց

8. Շիրակի մարզ - Գյումրու թիվ 1 դպրոց

Մեկնաբանություններ (2)

Varaz Syuni (Amsterdam)
Ter Astvats.......Hima el տարրական դպրոցում ?.....Isk ERB PITI sksen usanel HAY ASTVATSNERI patmutiun?
Վազգեն
Շատ կարևով նախաձեռնություն է, հուսով եմ կստացվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter