HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հանձնաժողովի նիստերի ժամանակացույցը հստակեցվեց

Պատգամավորներ Դավիթ Հարությունյանն ու Գագիկ Մինասյանը ներկայացրել են Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակացույցը հաստատելու մասին ԱԺ որաշման նախագիծը:

Հիմնական զեկուցող Գագիկ Մինասյանը նշեց, որ նախագծի նպատակն է հնարավորություն տալ այն պատգամավորներին, ովքեր ընդգրկված են մեկից ավելի հանձնաժողովների կազմում, մասնակցել հանձնաժողովների բոլոր նիստերին:

Ըստ Նախագծի`

1. մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվելու են երկուշաբթի օրերը՝ ժամը 10-ին.

2. տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվելու են երկուշաբթի օրերը՝ ժամը 12-ին.

3. գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվելու են երկուշաբթի օրերը՝ ժամը 14-ին.

4. եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվելու են երկուշաբթի օրերը՝ ժամը 16-ին.

5. առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվելու են երեքշաբթի օրերը՝ ժամը 10-ին.

6. պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվելու են երեքշաբթի օրերը՝ ժամը 12-ին.

7. ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվելու են երեքշաբթի օրերը՝ ժամը 14-ին.

8. սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվելու են երեքշաբթի օրերը՝ ժամը 16-ին.

9. տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվելու են չորեքշաբթի օրերը՝ ժամը 11-ին.

10. գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվելու են չորեքշաբթի օրերը՝ ժամը 15-ին.

11. պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվելու են ուրբաթ օրերը՝ ժամը 11-ին.

12. արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվելու են ուրբաթ օրերը՝ ժամը 15-ին:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ հնարավոր է՝ ժամանակացույցը խախտվի միայն արտահերթ նիստերի ժամանակ: «Հուսով եմ՝ հանձնաժողովների նախագահները շատ արտահերթ նիստեր չեն հրավիրի»,-ասաց պատգամավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter