HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քոչարյանների ընտանիք. «ՊՆ-ն ամբողջովին խեղաթյուրում է փաստերը»

Պաշտպանության նախարարությունը երեկ ամբողջ օրը փորձում էր խեղաթյուրել մեր որդու՝ Արթուր Քոչարյանի հիվանդության և մահվան հետ կապված փաստերը:
Հանցագործների խոսնակի դերը ստանձնած ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ողջ օրը բժշկական տերմիններով լի մեկնաբանություններ էր տալիս, թե իբր ՊՆ-ն չի ուշացրել Արթուրի տեղափոխումը Մոսկվա:

Սա այն դեպքում, երբ մենք մեկ ամիս առաջ ճարահատյալ ստիպված եղանք դիմել «Չենք լռելու» կազմակերպությանը՝ խնդրելով բարձրաձայնել ՊՆ-ի անգործությունը: Մինչ այդ տեսանյութը ՊՆ-ն մեզ արհամարհում էր՝ հորդորելով իրենց վրա հույս չդնել: Հենց այդ շրջանում Մոսկվա չտեղափոխելը ճակատագրական դարձավ Արթուրի համար:

Հատկանշական է, որ «Չենք լռելու»-ի Նարինե և Տիգրան անունով աշխատակիցները մեզ հորդորում էին մի փոքր էլ սպասել և փորձել անաղմուկ լուծել հարցը, սակայն այդ շրջանում ևս մեր բոլոր փորձերը ապարդյուն էին. մեզ գնդակի պես տշում էին կաբինետներով և ասում, որ կարող են օգնել միայն 3 միլիոն դրամի չափով:

Ու այսքանից հետո ՊՆ-ի մոտ դեռ ցինիզմ է հերիքում ասել, թե առաջին օրվանից արել են այն, ինչ պետք է անեին, և որևէ բանում մեղադրել իրենց մեղադրողներին:

Մեր որդու թաղումը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 13:00-ին: Չենք դադարելու կրկնել, որ Արթուրի մահը ՊՆ-ի խղճին է:

Քոչարյանների ընտանիք

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter