HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն Արարատում. ամուսինը դանակահարել է կնոջը

Դեկտեմբերի 4-ին ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի 15 շենքի բնակարաններից մեկում 1961 թ. ծնված Վոլոդյա Մ.-ն դանակահարել է կնոջը՝ 1977 թ. ծնված Դիանա Ն.-ին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Վոլոդյա Մ.-ն վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով և ծաղկամանով հարվածներ է հասցրել կնոջը, սպանել նրան, այնուհետև դիմել փախուստի:

Նույն օրն՝ առավոտյան, Վոլոդյա Մ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին և խոստովանել կատարածը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

«Վոլոդյա Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter