Հինգ բնակիչ թունավորվել է շմոլ գազից
Դեկտեմբերի 3-ին հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 38 շենքի թիվ 63 բնակարանի 5 բնակիչ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են տան ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազի արտահոսքից:
Ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել