HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հնաբերդի բնակչի դեմ ավազակային հարձակումը բացահայտվել է

Նոյեմբերի 28-ին անհայտ անձինք Երևանի Մալաթիա թաղամասի գյուղմթերքների շուկայում դանակի սպառնալիքով հափշտակել էին Արարատի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ, 1957 թ. ծնված Սամվել Մ.-ի մոտ եղած 80.000 դրամ գումարն ու դիմել փախուստի:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում պարզվել է, որ այդ հանցագործությունը կատարել են 1977 թ. ծնված Արման Ե.-ն ու նրա ընկեր ոմն Արսենը:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter