23-ամյա Հարությունը խոստովանել է, որ 8 անգամ գողություն է արել
Քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս գողություն կատարելու կասկածանքով նոյեմբերի 29-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Հարություն Ա.-ն:
Պարզվել է, որ նա նոյեմբերի սկզբներին տեխնիկական միջոցների գործադրմամբ գաղտնի հափշտակել է Ազատության պողոտայի 16 շենքի մոտ կայանված, Երևան քաղաքի Ազատության պողոտայի 12 շենքի 45 բնակարանի բնակիչ Վ.-ին պատկանող «BMW X 5» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները՝ պատճառելով շուրջ 200.000 ՀՀ դրամի նյութական վնաս:
Հարություն Ա.-ն խոստովանել է նաև իր կատարված նմանատիպ գողության ևս 8 դեպք:
«Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել