HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Կարապետյանը՝ Պատմության թանգարանի տնօրենի մասին

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը իր տեսաբլոգում անդրադարձել է Հանրային խորհրդի՝ պատմության հուշարձանները մարզերից Երևան տեղափոխելու հարցի քնննարկմանն օրերս նվիրված նիստին:

Հուշարձանագետը անդրադարձել է ծրագրի հեղինակ, Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանի հիմնավորումներին, ինչպես նաև հիշել, թե ինչպես է այդ կինը տարիներ առաջ Խցկոնքի վանքի յուրաքանչյուր լուսանկար տրամադրելու համար 5000 դրամ պահանջել, սակայն նեգատիվներին ծանոթանալու և անհրաժեշտ լուսանկարներն ընտրելու խնդրանքին մինչ այժմ չի պատասխանել:

«Դրա համար ես իսկապես չեմ ուզում, որ որևէ հուշարձան հայտնվի որևէ թանգարանում, իսկ առավել ևս Պատմության թանգարանում, որ լուսանկարելու համար ստիպված չլինեմ դիմել մի մարդու, ով սկզբում մի արժեք կկրակի, իսկ հետո խաբի և հնարավորություն չտա իբրև ուսումնասիրող շարունակելու իմ աշխատանքը»,- ասել է Սամվել Կարապետյանը:

Սամվել Կարապետյանի տեսաբլոգի ադմինիստրացիա

 

Մեկնաբանություններ (1)

Հնագիտուհի մը
Ցաւալի բայց իրաւ: Պիտի չուզէի հաւատալ ըսուածները: Բայց դժբախտաբար իրականութիւններ են, որոնց անձամբ ականատես եղած եմ իմ ուսումնասիրութեան շրջանին: Յուսամ վիճակը պիտի բարելաւուի ՕՐ մը: Միայն թէ շատ ուշ չըլլայ: Երբ այլեւս ոչ ոք զբաղի Հայկական յուշարձաններով: Աստուած համբերութիւն տա ձեզ Պրն. Կարապետեան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter