HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Դեկտեմբերի 5-ին, 7-ի ցերեկը, 8-ին հանրապետության առանձին շրջաններում, 9-ին առավելապես արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Լեռնային առանձին շրջաններում և լեռնանցքներում ճանապարհներին հնարավոր է մերկասառույց:

Դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ գիշերը, սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան է՝ 2-7 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 5-ի ցերեկը կնվազի 5-8, իսկ 6-9-ին կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 5-ին, 7-ի ցերեկը և 8-ին հնարավոր են տեղումներ: Դեկտեմբերի 6-ին, 7-ի գիշերը և 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին օրերին հնարավոր է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ:

Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter